Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Նոյեմբերի 30-ին Լոնդոնի Գրինֆորդ Թաուն Հոլ համերգասրահում տեղի է ունեցել ՀՅԴ 123-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են Մեծ Բրիտանիայի հայ համայնքի համար աննախադեպ թվով' 500-ից ավելի մեր հայրենակիցներ: Միջոցառման համերգային մասն անց է կացրել հայտնի երգիչ Ռազմիկ Ամյանը:
Հայազգի ռեժիսոր Արա Առուշի «Որսորդ» կարճամետրաժ ֆիլմը կներկայացվի  Մանհեթնի Միջազգային կինոփառատոնի ժամանակ, որն անցկացվելու է փետրվարի 28–ից մարտի 2–ը, երեքշաբթի հաղորդել է ֆիլմի ռեժիսորը ԵՊՀ–ում ֆիլմի ցուցադրությունից առաջ։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր հայտարարություններում ուզում է եվրոպացիներին ցույց տալ, որ իր երկում այս պահին տեղի ունեցողը վերապրել են նաեւ Եվրոպայում, եւ եվրոպացիները չպետք է մոռանան այդ մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով Սիրիայի առաջնորդի վերջին հարցազրույցին, որտեղ նա հիշել է թուրքերի կողմից 1,5 մլն հայերի եւ ուղղափառ ասորիների զանգվածային սպանությունների մասին:
Շատ հետաքրքիր ու հաճելի զրույց ունեցա… Լիլիթ Վարդանյանի հետ: Եվ քանի որ հարցերս արտացոլված են Լիլիթի պատասխաններում, ներկայացնում եմ միայն պատասխանները:
Մարտի 6-ին տեղի ունեցավ Վարդան Ֆերեշեթյանի` Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի հրատարակությամբ լույս տեսած «Գրահավաք» ժողովածուի շնորհանդեսը:
Թուրքիայի մարդու իրավունքների միությունը դիմել է Շվեյցարիայի արդարադատության նախարարին՝ պահանջելով բողոքարկել ՄԻԵԴ-ի կողմից Դողու Փերինչեքի գործով կայացրած տխրահռչակ որոշումը։
Փետրվարի 23-ին  Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ նվիրված՝ Սումգայիթի եղեռնագործության զոհերի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին:  Սուրբ պատարագից հետո եկեղեցում ժողովրդին դիմեց  Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը:
Անվանի հայ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 90–ամյակին նվիրված երեկո կանցկացվի փետրվարի 6–ին Մոսկվայի Գրողների կենտրոնական տանը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։
Ողջ Քալիֆորնիայի ակտիվիստները 2014թ.-ի ապրիլի 7-ին կմիանան Ամերիկայի հայ դատի  գրասենյակի ԱՄՆ-ի արեւմտյան շրջանի բաժանմունքին Սակրամենտոյի ամենամյա միջոցառման շրջանակներում: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Ամերիկայի հայ դատի  գրասենյակի ԱՄՆ-ի արեւմտյան շրջանի բաժանմունքի մամուլի ծառայությունից:
Ղրիմում իրավիճակը նորմալ է, ոչ մի տանկ չկա ոչ Սիմֆերոպոլի, ոչ Յալտայի փողոցներում, ընդհանրապես` Ղրիմում:  Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Սիմֆերոպոլի հայ համայնքի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանը` մեկնաբանելով իրավիճակը Ղրիմում:
Սամցխե-Ջավախք նահանգի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունը տասնամյակներ շարունակ արժանին մատուցելով իր զավակի հիշատակին, ավանդաբար հուլիսյան օրերից մեկը նվիրում է հայ մեծ աշուղ Ջիվանու երգի ու երաժշտության մեծարմանը, ոգեկոչելով սերունդներին նրա արվեստի անկրկնելիությամբ: Այս անգամ էլ չխախտվեց ավանդույթը:
Մոսկվայի Սոլյանկա փողոցում գտնվող պատկերասրահում բացվել է հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»ցուցադրությունը՝ նվիրված 90-ամյակին, որտեղ կարելի է տեսնել նրա ֆիլմերն ու ձեռքի աշխատանքները:
Հունվարի 31-ին Բեյրութի «Լյուսի Թութունջան» ցուցասրահում Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ տեղի ունեցավ Կատյա Փելթեքյանի «Հայոց ցեղասպանության ժամանակները» երկհատոր հետազոտության շնորհանդեսը, որում ընդգրկված են հազարից ավելի հոդվածներ, հայտարարարություններ և այլ նյութեր 1914-1923թթ. բրիտանական մամուլից: Գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերին Լոնդոնի «Հայկական տանը»:
Քայսերիի (Կեսարիա) Սուրբ Աստվածածին եկեղեցին այսօր թրիքի հոտով է դիմավորում այցելուներին։ Հենց դրա հարևանությամբ թրիք չորացնելու համար տարածք է ստեղծվել։ Եկեղեցուն կից նախկին հոգևորականների կեցավայրն էլ ախոռի է վերածվել, գրում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը։
Independent պարբերականը հրապարակել է Ալիսիա Ջոնի բաց նամակը Հայոց ցեղասպանության մասին, ուր հեղինակը հայերի կոտորածների մասին իրողությունն իմանալու համար խորհուրդ է տալիս կարդալ Los Aangeles Times-ի հոդվածը և այցելել Լոս Անջելեսի Հանդուրժողականության թանգարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալիսիա Ջոնը բաց նամակով հակադարձում է փետրվարի 2-ին Independent-ում հրապարակված հոդված նամակին`«Հայոց ցեղասպանությունն իրավաբանորեն հիմնավորված չէ» վերտառությամբ:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: